Կարդում եմ հետևյալը. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»․ ՀՀ ՊՆ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հարց՝ ուղղված եվրադիտորդներին, ինչու՞ չեք արձագանքում, եթե լուռ եք՝ ինչի՞ համար է ԵՄ դիտորդական առաքելությունը:
Եվ երկրորդ՝ պետք չէ դիմել Ադրբեջանին հրադադարի ռեժիմի հարցերով, իրենց դա պետք չէ. անտրամաբանական է պարտված երկրի դիմումն այդ հարցով:
Գարիկ Քեռյան